Պուտինը և Նեթանյահուն քննարկել են սիրիական հակամարտությունը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հուլիսի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը քննարկել են սիրիական հակամարտությունը և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Այդ հանդիպումը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից մի քանի օր առաջ։ Մեր հանդիպումն ուներ երկու ասպեկտ։ Առաջինը Իսրայելի գործողությունների ազատությունն էր։ Մենք քննարկել ենք նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և սիրիական հակամարտությունն ամբողջությամբ», - ասել է Նեթանյահուն։

Նա հավաստիացրել է, որ իրենք գործողությունների ազատություն ունեն Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների և «Հեզբոլլահ» շարժման նկատմամբ։

Նեթանյահուն ընդգծել է, որ Սիրիայում իսրայելցի զինվորականները որևէ բախում չեն կարող ունենալ ռուսական զինված ուժերի հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունենալու Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.