ՀՆԱ-ի 4%-ը պաշտպանությանը տրամադրելով աշխարհն ավելի անվտանգ չի դառնա․ Գերմանիայի ԱԳ նախարար

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից պաշտպանական ծախսերի մինչև ՀՆԱ-ի 4%-ի չափ ավելացնելն աշխարհը չի դարձնի ավելի անվտանգ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը։

«Մենք գիտենք, որ խաղաղությունը և անվտանգությունն անվճար չեն տրվում, սակայն ՀՆԱ-ի 4%-ը պաշտպանությանը հատկացնելով աշխարհը չի դառնա ավելի անվտանգ։ Դրա փոխարեն մենք պետք է հարգենք միջազգային կարգուկանոնը», - իր թվիթերյան էջում գրել է Մաասը։

Հուլիսի 11-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքում Դաշինքի անդամ պետությունները (բացառությամբ ԱՄՆ-ի) հաստատել են ռազմական ծախսերը մինչև 2024 թ․ ընդհանուր 266 միլիարդ դոլարի հասցնելու մասին ծրագրերը։

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, քանի որ վերջիններս բավարար միջոցներ չեն տրամադրում հավաքական պաշտպանության համար։ Նա Դաշինքի անդամ պետություններից պահանջել էր պաշտպանական ծախսերն ավելացնել՝ հասցնելով ՀՆԱ-ի 2%-ի։

ՆԱՏՕ-ում ունեցած ելույթի ժամանակ, սակայն, Թրամփը պահանջեց, որ պաշտպանական ծախսերն ավելացվեն մինչև ՀՆԱ-ի 4%-ի չափ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.