Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղձեր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացման եւ խորացման համար:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնմանը եւ համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:

Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ եւ հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց եւ բարօրություն»:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.