ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրես»-ը, հայտարարել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավարությամբ ՀՀ պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը: Այն ներկայացնում է կայուն զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն ու Հայաստանի փորձը: Սա լավ հնարավորություն է երկրի համար ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը», - ասել է Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարն այսօր որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աղետների ռիսկայնության նվազեցման ոլորտում ներդրումները որպես կայուն և դիմացկուն հասարակության ամրապնդման միջոց» խորագրով համաժողովին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.