Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ն կոչ է անում չձգձգել Գյուլենական շարժման դեմ պայքարի հարցը

Միացյալ Նահանգները չպետք է դանդաղի «Գյուլենական ահաբեկչական կազմակերպության» դեմ պայքարի հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Անկարայում կայացած Թուրքիա-ԱՄՆ բանակցությունների ժամանակ մենք նշել ենք, որ անթույլատրելի է Գյուլենական շարժման դեմ պայքարի հարցում հապաղելը», - ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Անկարան 2016 թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերիկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.