Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակելու է գործել Սիրիայում իրանական ուժերի ամրապնդման դեմ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությանը։

«Հեռախոսազրույցի ընթացում քննարկվել է Սիրիայում և տարածաշրջանում իրադարձությունների զարգացումները։ Վարչապետ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը շարունակելու է գործել Սիրիայում իրանական ուժերի ամրապնդման դեմ», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայութունը հայտնում էր, որ Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և սիրիական հակամարտության հարցը։

Հուլիսի 11-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Նեթանյահուի և Պուտինի հանդիպումը, որն, ըստ Իսրայելի վարչապետի, շատ կարևոր էր։ Նա ՌԴ նախագահին հայտնել էր, որ իրենք դեմ են Իրանի ցանկացած ներկայությանը Սիրիայում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.