Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման շուրջ 70 ռազմական օբյեկտների

Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում գրոհել են ՀԱՄԱՍ խմբավորման շուրջ 70 դիրք՝ ի պատասխան պաղեստինյան անկլավի հետ սահմանային շրջանում իսրայելցի զինվորի մահվան, որը դարձել էր դիպուկահարի զոհ։ Այս մասին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ այս անգամ պաղեստինյան խմբավորումները չեն արձագանքել իսրայելական կողմի ռմբակոծություններին՝ սահմանափակվելով ընդամենը երեք հրթիռային հարվածներով, որոնցից երկուսը չեզոքացվել են Իսրայելի պաշտպանության բանակի ՀՕՊ համակարգերի կողմից։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է իրականացրել ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական դիրքերի նկատմամբ։ Ութ դիրքի ուղղությամբ տանկերի և ինքնաթիռների հարվածներից հետո ավիացիան գրոհել է ռազմական շուրջ 60 օբյեկտ։», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Զինվորականները չեն նշում՝ արդյոք ռազմական գործողություններն ավարտվել են, թե՝ ոչ։

Հարվածների հիմնական թիրախներն էին ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարական երեք կենտրոնները։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է ծայրահեղական խմբավորման 60 շենք և օբյեկտ, հասցվել է նյութական խոշոր չափի վնաս։ Ռմբակոծությունների արդյունքում պաղեստինյան կողմից զոհվել է 3 մարդ։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180721/1525056125.html?referrer_block=index_main_6

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.