Իսրայելը և ՀԱՄԱՍ խմբավորումը դադարեցրել են կրակը Գազայի հատվածում

Իսրայելցի զինվորականները և պաղեստինյան խմբավորումներն օտարերկրյա միջնորդների միջամտությունից հետո դադարեցրել են կրակը Գազայի հատվածում։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչը։

Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան Գազայի հատվածի հետ սահմանում դիուկահարի կողմից իսրայելցի զինվորի սպանության,  մի քանի ժամ գնդակոծել է անկլավը՝ ոչնչացնելով շուրջ 70 թիրախ։

Այս անգամ պաղեստինցինեը զերծ են մնացել պատասխան գրոհ ձեռնարկելուց՝ սահմանափակվելով ընդամենը  երեք հրթիռային հարվածներով, որոնցից երկուսը չեզոքացվել են Իսրայելի պաշտպանության բանակի ՀՕՊ համակարգերի կողմից։

«Եգիպտոսի և միջազգային միջնորդների ջանքերի շնորհիվ հաջողվել է ապահովել վերադարձ նախկին իրադրությանը օկուպացիոն ուժերի և պաղեստինյան խմբավորումների միջև», - նշել է լրատվականի զրուցակիցը։

Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած հարվածների հիմնական թիրախներն էին ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարական երեք կենտրոնները։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է ծայրահեղական խմբավորման 60 շենք և օբյեկտ, հասցվել է նյութական խոշոր չափի վնաս։ Ռմբակոծությունների արդյունքում պաղեստինյան կողմից զոհվել է 3 մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.