Իսրայելն իրանական ուժերին թույլ չի տա Գոլանի բարձունքներին մոտենալ 100 կիլոմետրից ավելի․ Նեթանյահու

Իսրայելի իշխանությունները մտադիր են Սիրիայում գտնվող իրանական ուժերին թույլ չտալ Գոլանի բարձունքներին մոտենալ անգամ 100 կիլոմետր։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրներին։

Ինչպես հայտնում է գործակալության աղբյուրը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք իրանցիներին թույլ չեն տա դիրքավորվել սահմանից նույնիսկ 100 կիլոմետր հեռավորության վրա։

Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Բենիամին Նեթանյահուի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովի հետ ունեցած հանդիպմանը։

ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունն, իր հերթին, հաղորդել է, որ հուլիսի 23-ին Երուսաղեմում Լավրովը և Գերասիմովը հանդիպում են ունեցել Նեթանյահուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայի հարավում հակաահաբեկչական գործողությունները, իսրայելապաղեստինյան հակամարտությունը և մերձավորարևելյան օրակարգի այլ հարցեր։

Իսրայելական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև պաշտանության նախարար Ավիգդոր Լիբեմանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Գադի Էիզենկոտը և Ազգային անվտագության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբբատը։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5396874

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.