Սիրիացի շուրջ 7 միլիոն փախստական շարունակում է մնալ աշխարհի 45 երկրում

Սիրիացի մոտ 7 միլիոն գրանցված փախստական շարունակում է գտնվել 45 պետության տարածքում։ Այս մասին ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հրապարակած տեղեկագրում։

«Ընդհանուր տվյալներով՝ աշխարհի 45 երկրում այս պահին կա սիրիացի  6,905,685 գրանցված փախստական, որոնցից 2,071,706-ը կին է, իսկ 3,521,899-ը՝ երեխա», - ասվում է տարածված փաստաթղթում։

Հատկանշանակ է, որ Լիբանանից, Թուրքիայից, Գերմանիայից, Հորդանանից, Իրաքից, Եգիտոսից, Բրազիլիայից և Դանիայից շուրջ 1,5 միլիոն սիրիացի փախստական ցանկություն է հայտնել հայրենիք վերադառնալու։

Համաձայն հրապարակված տվյալների՝ Հորդանանում կա 667018, Լիբանանում՝ 976064, Գերմանիայում՝ 697878, Իրաքում՝ 251157, Մալթայում՝ 1 289, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 711, Լյուքսեմուրգում՝ 663, Սլովենիայում՝ 458, Հունգարիայում՝ 51, Չեխիայում՝ 39, իսկ Սլովակիայում՝ 43 սիրիացի փախստական։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180723/1525177601.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.