Եվրամիությունը Թուրքիային 400 միլիոն եվրո է հատկացրել սիրիացի փախստականների ուսուցման համար

Եվրոպական Միությունը Թուրքիային հատկացրել է 400 միլիոն եվրո, որը պետք է ուղղվի այս երկրի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ուսուցմանը։

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Վինտերշտայնը։

Նշվում է, որ այս գումարը հատկացվել է 3 միլիարդ դոլարի օգնության ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։ Փոխարենը Թուրքիան համաձայնել է փախստականների համար փակել ԵՄ-ի հետ սահմանը։

«Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել սիրիացի փախստականների ուսուցման համար 400 միլիոն եվրո հատկացնելու ծրագիրը։ Սա ԵՄ-ի և Թուրքիայի միջև այս երկրում սիրիացի փախստականներին օգնելու համար 3 միլիարդ դոլար հատկացնելու ծրագրի առաջին վճարումն է», - նշել է պաշտոնյան։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5401732

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.