Միջազգային ահաբեկչության հիմնական օժանդակությունը գալիս է Արևմուտքից․ Ասադ
Այսօր միջազգային ահաբեկչության հիմնական օժանդակությունը գալիս է արևմտյան աշխարհից, որն այդպիսով ցանկանում է վերահսկողություն սահմանել փոքր պետությունների նկատմամբ։ Այս մասին Սիրիայում ծառայություն իրականացնելու ընթացքում զոհված ռուս զինծառայողների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բաշար Ասադը։
«Այսօր միջազգային ահաբեկչության հիմնական օգնությունը գալիս է Արևմուտքից։ Նրանք փորձում են ահաբեկչության միջոցով վերահսկողություն հաստատել փոքր պետությունների նկատմամբ», - ԶԼՄ-ների համար փակ հանդիպման ժամանակ Ասադի հնչեցրած խոսքերը մեջբերել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Սիրիայի հետ կապերը համակարգող խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը։
Սիրիայի նախագահի խոսքով՝ նույնը կատարվում է նաև Ռուսաստանի կողքին գտնվող փոքր պետությունների հետ։
«Ռուսաստանն ունի բարոյական սկզբունքներ, և դրանք դուր չեն գալիս նրա թշնամիներին, որոնց համար խորթ են բարոյական արժեքները։ Զոհված հերոսները երկիրն ուժեղացնում են։ Սիրիացի զոհված զինվորներն ավելի ուժեղ են դարձրել Սիրիան՝ իրենց ներդրումն ունենալով նոր, ավելի արդար աշխարհակարգի ձևավորմանը», - ընդգծել է Ասադը։