ՌԴ ռազմաօդային ուժերը անօդաչու սարք են չեզոքացրել Սիրիայում ռուսական ռազմաբազայի մոտ

Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի տարածքում Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարք։ Այն արձակվել է ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքից՝ Լաթաքիա նահանգի հյուսիսից։ Այս մասին հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից։

«Ռուսական ռազմաբազան գործում է սահմանված ռեժիմով։ Զոհեր և վիրավորներ չկան։ Ավիաբազան չի կրել նաև նյութական վնաս», - ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսական ՀՕՊ համակարգերը հաճախ են չեզոքացնում անօդաչու սարքեր, որոնք փորձում են գրոհել ավիաբազան։

Միայն հուլիսի 22-ին ռուս զինվորականները կանխել են անօդաչու սարքերի երկու գրոհ։ Երկու դեպքում էլ զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։

2015 թ․ ի վեր Հմեյմիմ օդանավակայանը համարվում է ՌԴ ռազմաօդային ուժերի ավիաբազան։ Նույն տարվա աշնանից սկսած ռուսական ինքնաթիռներն այստեղից հարվածներ են հասցնում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/07/28/sbili/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.