Հակառուսական պատժամիջոցները կմնան նույն տեսքով, ինչպիսին նախկինում էին․ Թրամփ
Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները կմնան նույն տեսքով, ինչպիսին նախկինում էին։ Այս մասին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այն տեսքով, որով դրանք այժմ գործում են», - ասել է ԱՄՆ առաջնորդը։
Միացյալ Նահանգները բազմիցս պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Միայն Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ-ից երկու անգամ ռուս դիվանագետներ են արտաքսվել։ Բացի այդ, փակվել են նաև Սան Ֆրանցիսկոյում և Սիեթլում գործող ՌԴ հյուպատոսությունները։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ներկայում ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ աշխատում են Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակումների փաթեթի վրա, որի օգտին այժմ կողմ են հանդես գալիս ամերիկյան երկու կուսակցությունների օրենսդիրները։