Ուկրաինայում առաջարկում են քրեական պատասխանատվություն սահմանել Ռուսաստանի հետ առևտուր անելու համար

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը պետք է դարձնել քրեորեն պատժելի։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Ավելի վաղ «Ուկրաինական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության մասնաճյուղը ռուսական երկաթուղիների հետ պայմանագիր էր կնքել «Պատվավոր երկաթուղային» գրառմամբ ընդհանուր 6800 դոլար արժողությամբ 96 կրծքանշանի գնման վերաբերյալ։

Ավելի ուշ, սակայն, ընկերության ղեկավարի պաշտոնակատարը հրահանգել է կասեցնել գործարքը։

«Ես կարծում եմ, որ պետք է լինի ոչ միայն բարոյական, այլև քրեական պատասխանատվություն», - լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Տուրչինովը՝ հստակեցնելով, որ խոսում է նրանց մասին, ովքեր ձեռք են բերում իրեր, որոնք կարելի է արտադրել նաև Ուկրաինայում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.