Փակվել է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսարանը

Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պաշտոնապես հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող գլխավոր հյուպատոսարանը դադարեցրել է գործունեությունը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դեսպանության հայտարարությանը, որը տեղ է գտել սոցիալական ցանցերում։

«Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյպատոսարանը պաշտոնապես փակ է։ Այս միջոցառումը Սոլսբերիում կատարած գործողություններից հետո մեր դեմ իրականացրել է Ռուսաստանի կառավարությունը։ Երկուշաբթի իջեցվել է դրոշը Սանկտ Պետերբուրգում մեր առաջին և վերջին գլխավոր հյուպատոսարանի շենքից», - ասվում է տարածված հաղորդարության մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.