Էրդողանն անընդունելի է համարում ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքները Թուրքիայի հասցեին

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հասցեին հնչեցրած սպառնալիքներն անընդունելի են և ձեռնտու չեն ոչ ոքի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Սպառնալիք պարունակող խոսքերը ձեռնտու չեն ոչ ոքին։ Անընդունելի ենք համարում սպառնալիքների լեզվով խոսելը», - ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա լարվածությունը՝ կապված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայում գոյություն չունի «անգամ չնչին խնդիր կապված կրոնական փոքրամասնությունների հետ»։

«Մենք շարունակում ենք մեր ուղին՝ առանց սահմանափակելու մարդկանց ազատությունները», - նշել է Թուրքիայի նախագահը։

Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը, որը բնակվում էր Թուրքիայի Իզմիր նահանգում, ձերբակալվել է նախորդ տարի։ Նա մեղադրվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության և Գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեջ։ Թուրքական իշխանությունները հենց այս շարժման են մեղադրում Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Վաշինգտոնը թուրքական դատարանին խիստ քննադատության է ենթարկում կապված Բրանսոնի գոծի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Անկարայի նկատմամբ, եթե քահանան ազատ չարձակվի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.