Ավելի քան 50 մարդ է զոհվել Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի և «Թալիբան» շարժման հասցրած ավիահարվածների հետևանքով

Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի և «Թալիբան» շարժման հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 խաղաղ բնակիչ և անվտանգության ուժերի զինծառայող։

Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով աֆղանական աղբյուրներին։

Նշվում է, որ օգոստոսի լույս 7-ի գիշերը շարժման զինյաները տարբեր ուղղություններից համակարգված գրոհներ են իրականացրել Ազրա թաղամասի ուղղությամբ։

«Բախումների արդյունքում զոհվել է 35 խաղաղ բնակիչ և անվտանգության ուժերի զինծառայող», - հայտնում են տվյալ նահանգի խորհրդի անդամներից։

Հաղորդվում է, որ ևս 15 ոստիկան զոհվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հաստատել է հարձակման մասին լուրերը, սակայն դրա հետևանքների մասին ոչինչ չի հայտնել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.