Ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել են ավելի քան 150 հրթիռ

Օգոստոսի լույս 9-ի գիշերը Գազայի հատվածից ծայրահեղականները Իսրայելի ուղղությամբ արձակել են մոտ 150 հրթիռ, որոնցից 25-ը խոցվել է իսրայելական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Տվյալ պահին հայտնի է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մի քանի տասնյակ հրթիռ, որոնցից խոցվել են 14-ը։ Հրթիռների մեծ մասն ընկել է չբնակեցված տարածքներում», - ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնում էին արձակված 70 հրթիռի մասին, որոնցից 11-ը խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից։

Նշվում է, որ ի պատասխան իսրայելական զինված ուժերը Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ խմբավորման ավելի քան 100 դիրք։

«Իսրայելական ռազմաօդային ուժերը խոցել են ՀԱՄԱՍ խմբավորման՝ ռազմավարական նշանակություն ունեցող ավելի քան 100 թիրախ։ Հարվածները հասցվել են ողջ Գազայի հատվածով ՀԱՄԱՍ խմբավորման տասը ռազմական ճամբարներին», - նշվում է տարածված հայտարարության մեջ։

Աղբյուր՝   http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5441491

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.