Հակառուսական նոր պատժամիջոցներն ուղղված չեն «Աերոֆլոտ» ընկերության դեմ․ պետքարտուղարություն
Բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներն ուղղված չեն «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ, սակայն կարող են սարքավորումների մատակարարման առումով անուղղակի ազդեցություն ունենալ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցներից մեկը։
«Սրանք ուղիղ պատժամիջոցներ չեն։ Դրանցից ոչ մեկն ուղղված չէ և ուղղակիորեն չի ազդում «Աերոֆլոտ»-ի վրա։ Սա վերաբերվում է այն բանին, թե արդյոք մենք կտրամադրենք սարքավորումների արտահանման արտոնագիր, որն «Աերոֆլոտը» կօգտագործի կամ կփոխանցվի վերջինիս», - ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ամերիկյան վարչակազմը հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, իբր, օգտագործվել է քիմիական զենք։
Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է էլեկտրական սարքավորումների և երկակի նշանակության պարագաների՝ ՌԴ արտահանման ամբողջական արգելք։ Երկրորդ փաթեթը կարող է ներառել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում և ամերիկյան ապրանքների՝ ՌԴ արտահանման ամբողջական արգելք։ Հնարավոր՝ «Աերոֆլոտ» ընկերությանն արգելվի թռիչքներ իրականացնել ԱՄՆ։