Թուրքիան շարունակելու է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Չավուշօղլու

Թուրքիան շարունակելու է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք շարունակելու ենք մեր քայլերը Ռուսաստանի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Մեր քաղաքականությունը բաց և թափանցիկ է։ Այն խթանում է երկու երկրների ընդհանուր շահերը և դրական արդյունքի հասնելու ձգտումները։ Այս վստահության քաղաքականության շրջանակներում մենք ՌԴ-ի հետ հանգիստ քննարկում ենք բոլոր տարաձայնությունները», - Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 14-ին Անկարայում հանդիպում կունենա թուրք գործընկերոջ հետ, ինչպես նաև ելույթ կունենա թուրք դեսպանների և միջազգային կազմակերպություններում Թուրքիայի մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցությանը։

Երկու նախարարներն, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են Սիրիայում համագործակցությունը, երկու երկրների տնտեսական կապերի զարգացումը, ինչը կարևոր է հատկապես Անկարայի և Վաշինգտոնի միջև սկսված տնտեսական պատերազմի ֆոնին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.