ԱՄՆ-ը ցանկանում է հաճախակիացնել Սև ծովում Ուկրաինայի և Վրաստանի մասնակցությամբ զորավարժությունները

Միացյալ Նահանգները դիտարկում է Սև ծովում Ուկրաինայի և Վրաստանի մասնակցությամբ ավելի հաճախ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու շրջանակներում։ Այս բովանդակությունն առկա է ԱՄՆ-ի ռազմական կարիքների համար հատկացվող միջոցների մասին նախագահ Թրամփի ստորագրած օրենքում։

Փաստաթղթի տեքստում ասում է, որ Պենտագոնի ղեկավարը, պետքարտուղարը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարը պետք է ռազմավարություն մշակեն «Եվրոպայում ռուսական ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող դաշնակիցներին աջակցելու մասին»։ Նրանք պետք է դիտարկեն նաև Սև ծովում ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի և Վրաստանի մասնակցությամբ այլ բազմազգ զորավարժությունների հաճախականությունը և մասշտաբներն ավելացնելու հնարավորությունը։

ԱՄՆ-ի նոր ռազմական բյուջեով նախատեսվում է Պենտագոնին հատկացնել 716 միլիարդ դոլար։ Այս միջոցներն ուղղվելու են, մասնավորապես, զինծառայողների թվի ավելացմանը։ Այն կավելանա մոտ 16 հազարով։ Բացի այդ, նրանց վճարվող նպաստները կավելանան 2,6%-ով։ Փաստաթղթով նախատեսվում է նաև շարունակել Ուկրաինային ռազմական օգնության հատկացումը, որն ուղղվելու է ռազմական ոլորտում Ռուսաստանին հակազդեցությանը։

Այս փաստաթուղթը կոչվել է սենատոր Ջոն Մաքքեյնի անունով, որը քաղցկեղի բուժման կուրսեր անցնելու պատճառով չէր մասնակցում Սենատի լսումներին։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5453898

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.