Ռուսաստանը վերացնում է վիզային ռեժիմը թուրքական ծառայողական անձնագիր ունեցողների և բիզնեսմենների համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը վերացնում է վիզային ռեժիմը թուրքական ծառայողական անձնագիր ունեցողների և ձեռնարկատերերի համար։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

«Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը թուրքական ծառայողական անձնագիր ունեցողների և բիզնեսմենների համար», - ասել է Չավուշօղլուն։

Նախարարի խոսքով՝ նախօրեին Անկարայում ինքն այս հարցը քննարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկման արդյունքում որոշվել է, որ վիզային ռեժիմի դյուրացումը կազդի նաև բառնատարների վարորդների վրա։

«Իհարկե, մեր նպատակը վիզային ռեժիմի ամբողջական ազատականացումն է», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ վիզային ռեժիմ էր սահմանել երկու երկրների հարաբերությունների սառեցման ֆոնին, երբ 2015 թ․ նոյեմբերին թուրքական ռազմաօդաին ուժերը Սիրիայի օդային տարածքում խոցեցին ռուսական ՍՈւ-24 կործանիչը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.