ԱՄՆ-ի գլխավորած կոալիցան կմնա Իրաքում

Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի կազմում գտնվող ամերիկացի զինծառայողները կմնան Իրաքում այս երկրի իշխանությունների խնդրանքով։ Այս մասին հայտարարել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը։

«Ելնելով Իրաքի իշխանությունների դիմումից՝ միջազգային կոալիցիան կմնա այստեղ», - ասել է կոալիցիայի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Իսլամական պետությունը «լուրջ հակառակորդ է, դրա անդամների թիվը բավական մեծ է, և կոալիցիան շարունակելու է պայքարը»։

Ավելի վաղ Ռայանը հայտարարել էր, որ կոալիցիան Իրաքում կմնա այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ կհամարի։

Հիշեցնենք, որ 2014 թ․ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Իսլամական պետության դեմ պայքարի միջազգային կոալիցիան։ Ամերիկյան կողմի հավաստմամբ՝ կոալիցիային աջակցում է ավելի քան 60 պետություն, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Հորդանանը, Ֆրանսիան, Բահրեյնը, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան և այլն։

2017 թ․ դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը Սիրիայում և Իրաքում հաղթանակ է տարել Իսլամական պետության դեմ։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5471709

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.