Հրթիռային հարձակում՝ Աֆղանստանի նախագահական պալատի վրա

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծության մուսուլմանական «Իդ Ալ Ահդա» տոնի (Քուրբան բայրամ, կամ զոհաբերության տոն, - խմբ․) առիթով նախագահ Աշրաֆ Ղանի ելույթի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է աֆղանական Tolonews հեռուստաալիքը։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:00-ի (Երևանի ժամանակով՝ 08:30, - խմբ․) սահմաններում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման թիրախը նախագահական պալատն էր և կառավարական թաղամասը, որտեղ կան մի շարք երկրների դեսպանատներ։

«Դեռ գոյություն ունեն խմբեր, որոնք շարունակում են բռնությունները։ Հրթիռներով նրանք չեն կարող կանգնեցնել Աֆղանստանի զարգացումը», - ասել է նախագահ Աշրաֆ Ղանին։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Երկրում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.