ԱՄՆ-ն արգելափակել է հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվներ
Վաշինգտոնն արգելափակել է երկրում հարյուր միլիոնավոր դոլարների ռուսական ակտիվները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը, որը պատասխանատու է պատժամիջոցերի համար։
Ատիվների սառեցման մասին փաստաթուղթը հրապարակվել է Սենատի բանկային հաձնաժողովում քննարկվելուց հետո։
Սիգալ Մանդելկերի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան չփոխի իր վարքագիծը։
Վաշինգտոնը նաև կիբերպատժամիջոցների ցուցակում է ներառել երկու ռուսաստանցու և ռուսական մեկ ընկերության։ Սահմանափաումների տակ են ընկել Անտոն Նագիբինը և Մարինա Ցարևան, որոնք առնչություն ունեն արդեն պատժամիրջոցների ցանկում գտնվող «Дайвтехносервис» ընկերության հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ամերիկյան վարչակազմը հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, իբր, օգտագործվել է քիմիական զենք։
Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է էլեկտրական սարքավորումների և երկակի նշանակության պարագաների՝ ՌԴ արտահանման ամբողջական արգելք։ Երկրորդ փաթեթը կարող է ներառել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում և ամերիկյան ապրանքների՝ ՌԴ արտահանման ամբողջական արգելք։ Հնարավոր՝ «Աերոֆլոտ» ընկերությանն արգելվի թռիչքներ իրականացնել ԱՄՆ։
Ավելի ուշ ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան զբաղվում է ամերիկյան նոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մշակմամբ։