Իդլիբի հարավում ռուս զինվորականները խոցել են անօդաչու թռչող սարքեր

Սիրիական Իդլիբ նահանգում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներից կառավարական զորքերի ուղղությամբ արձակվել է անօդաչու թռչող երեք սարք, որոնք ոչնչացվել են։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Սիրիայի կառավարական զորքերի ռազմաօդային ուժերը նկատել են հարվածային համակարգերով հագեցած երեք անօդաչու թռչող սարք, որոնք Իդլիբ նահանգի՝ ահաբեկիչների վերհսկողության տակ գտնվող տարածքներից շարժվում էին դեպի կառավարական զորքերի դիրքերը։ Բոլոր երեք թռչող սարքերը ոչնչացվել են ЗУ-23 զենիթային համակարգով և հրաձգային զինատեսակներով։ Սիրիացի զինծառայողները չեն տուժել», - հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանովը։

Նրա խոսքով՝ Սիրիայի հարավարևմուտքում մեկ օրվա ընթացքում ապօրինի զինված խմբավորումների նախկին անդամները հանձնել են մեկ զրահամեքենա, 489 միավոր հրաձգային զենք և 500 կիլոգրամ տարբեր տեսակի զինամթերք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.