Պուտինը և Էրդողանը մոտ ժամանակներս հանդիպում կունենան․ Չավուշօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում հանդիպում կունենան Իրանում՝ Աստանայի ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մոտ ժամանակներս կոնտակտներ են սպասվում նախագահների մակարդակով։ Այս անգամ Սոչիի ձևաչափով (Աստանային ձևաչափ՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, - խմբ․) հանդիպումը տեղի կունենա Իրանում։ Որպես արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, մեր լիազորությունների մեջ է մտնում այդ միջոցառման կազմակերպումը», - ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների երրորդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ Որոշ տվյալների համաձայն՝ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 7-ին՝ Թեհրանում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.