Իդլիբում նախապատրաստվում է քիմիական հարձակման բեմականացում․ Զախարովա
Քլորով լցված տակառները տարվել են Իդլիբ նահանգի Ջիս Էս-Շուգուր քաղաք, որտեղ պետք է բեմականացվեր քիմիական հարձակում, որն, իբր, իրականացրել են Սիրիայի կառավարական ուժերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։
«Ստացված տվյալների համաձայն՝ օգոստոսի 23-ին և 24-ին Իդլիբի անվտանգության գոտի, իսկ ավելի կոնկրետ՝ Ջիս Էս-Շուգուր քաղաք է բերվել քլորով լցված 8 տակառ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համար նախատեսված զինամթերք, որոնք պետք է լիցքավորվեն այդ քլորով։ Հենց այստեղ են ժամանել «Սպիտակ սաղավարտներ»-ը։ Հատկանշական է, որ նրանք եկել են տեսանկարահանման սարքերով։ Այսինքն՝ պատրաստվում է հերթական սադրանքը», - հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Սիրիայի նկատմամաբ Արևմուտքի ագրեսիան շատ անկանխատեսելի է և կարող է լուրջ վնաս հասցնել ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլև՝ տարածաշրջանային անվտանգությանը։
Զախարովան նշել է նաև, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում կարող է վերադասավորել ուժերը Սիրիային հարվածներ հասցնելու համար։
Աղբյուր՝ http://tass.ru/politika/5504989