Դամասկոսը «Սպիտակ սաղավարտներին» մեղադրում է քիմիական հարձակում բեմականացնելու համար 44 երեխա առևանգելու մեջ

«Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունն առևանգել է 44 երեխայի, որպեսզի վերջիններիս օգտագործի քիմիական հարձակման բեմականացման մեջ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը։

««Սպիտակ սաղավարտներ» կոչվող կազմակերպությունն ստեղծվել է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից։ Հենց նրանք են ֆինանսավորում և ղեկավարում այդ կազմակերպությունը։ Մենք տվյալներ ունենք, որ նրանք Իդլիբում 44 երեխա են առևանգել, որպեսզի վերջիններիս օգտագործեն քիմիական հարձակման բեմականացման մեջ», - ասել է նախարարը։

Մուալլեմի խոսքով՝ նախկինում եղել են քիմիական զենքի օգտագործմամբ հարձակումների բեմականացումներ, և «այժմ Միացյալ Նահանգները Իդլիբում պատրաստվում է նմանատիպ նոր սադրանքի»։

«Սա արվում է «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը պաշտպանելու համար», - շարունակել է Սիրիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Դամասկոսը շարունակելու է ահաբեկչության դեմ պայքարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել էր, որ Իդլիբում նախապատրաստվում է քիմիական հարձակման բեմականացում։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180830/1527526457.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.