Իսրայելի վարչապետի կինը մեղադրվում է կաշառակերության մեջ

Սառա Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին ՆԵթանյահուի կինը, կասկածվում է կաշառք ստանալու մեջ։ Ինչպես հայտնում է The Times of Israel թերթը, նա պաշտոնապես ներգրավվել է կառավարության մերձակա շրջապատի կոռուպցիոն կապերի գործում։

Նշվում է, որ նախկինում Սառային հարցաքննել են «4000-ի գործով»։ Քննիչները փորձում են ապացուցել, Իսրայելի խոշորագույն Bezeq հեռահաղորդակցության ընկերության ղեկավար Շաուլ Էլովիչին արտոնություններ են տրվել։ Փոխարենը՝ ընկերության ենթակայության տակ գտնվող Walla լրատվականը պետք է դրական լույսի ներքո ներկայացնի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործունեությունը։

Դատախազության ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ հետաքննությունը դեռ նախնական փուլում է։ Ակնկալվում է, որ առաջիկա կես տարվա ընթացքում գործը կվերադարձվի դատախազություն։

Ոստիկանության տվյալներով՝ կան ապացույցներ, որ Էլովիչը և իր կինը՝ Իրիսը, ինչպես նաև Նեթանյահու ամուսինները գիտակցել են իրենց գործողությունների նշանակությունը։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ իրավապահներն ունեն կանանց նամակագրությունը, որը վերաբերվում է Bezeq-ին տրված արտոնություններին և Walla-ի հրապարակումների բովանդակություններին։

Սառա Նեթանյահուն չի ընդունում իր մեղքը։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ մեղադրանքն անհեթեթություն է, իսկ ոստիկանության հայտարարություններից ոչ մեկն իրականում տեղի չի ունեցել։

Նշվում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս պահին գործում ներգրավված չէ։

Դեռ հունիսի վերջին հաղորդվում էր, որ Սառա Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել խարդախության, ապօրինի հարստացման և հանրային վստահությունը չարաշահելու համար։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Սառա Նեթանյահուն վարչապետի նստավայր մթերք է պատվիրել տարբեր հայտնի շեֆ-խոհարարներից, այն էլ այն դեպքում, երբ աշխատակազմի խոհարարը տեղում էր։ Այդպիսով ծախսվել է 100 հազար դոլար։

Ներկայումս Նեթանյահուի նկատմամբ մի քանի հետաքննություն է ընթանում կոռուպցիոն գործերով։ 2016 թ․ Նեթանյահու մեղադրվում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանի լիագումար նիստին մասնակցելու 15 օրյա ուղևորության համար 542 հազար դոլար ծախսելու մեջ։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/08/30/shekeli_ne_pahnut/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.