Հայաստան կայցելի Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կանոն

Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն հանրապետության նախագահը և վարչապետը։

Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կոնոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.