Դոնեցկում ձերբակալվել են Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձինք

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահները ձերբակալել են Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող մի քանի անձանց, որոնք հայտարարել են հանցագործությանը Կիևի մասնակցության մասին։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Տրապեզնիկովը։

«Մի քանի մարդ ձերբակալվել է։ Հարցաքննության ընթացքում նրանք հաստատել են ուկրաինական կողմի առնչությունը տվյալ հանցագործությանը», - ասել է Տրապեզնիկովը՝ հավելելով, որ սպանության դեպքի հետ կապված շրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Նա նաև չի բացառել ուկրաինական կողմից հնարավոր սադրանքները։

«Կա ռազմական տեխնիկայի տեղաշարժ․ ֆիքսել ենք մի շարք խախտումներ, սակայն իրավիճակը վերահսկողության տակ է», - ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դենոցկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն։ Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ևս 9 մարդ։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Կիևը որևէ առնչություն չունի տեղի ունեցած պայթյունի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.