Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստվում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք կքննարկենք հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանան հիմնախնդիրները», - Պուտինի հետ բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սոչիում տեղի է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագա Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ալիևը Ռուսաստան է մեկնել պաշտոնական այցով։