Ուկրաինական բանակը պատրաստվում է գործողություններ սկսել Դոնեցկի հարավում

Ուկրաինայի ուժայինները Մարիուպոլի ուղղությամբ բերվել են մարտական բարձր պատրաստվածության։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Էդուարդ Բասուրինը՝ հղում կատարելով հետախուզության տվյալներին։

«Մեր աղբյուրները հաղորդում են, որ մարտական ստորաբաժանումները բերվել են մարտական բարձր պատրաստվածության և ակտիվորեն լրացնում են զինամթերքի և նյութական ռեսուրսների պաշարները», - ասել է Բասուրինը։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հետախուզության աղբյուրները հաղորդում են, որ հակառակորդի հարվածային ուժերի կազմում են 56-րդ, 36-րդ և 79-րդ բրիգադները, ինչպես նաև «Ազով» կոչվող ազգայնական ստորաբաժանումը։

Օգոստոսի 31-ին՝ Դոնեցքի ինքնառչակ հանրապետության ղեկավար Ալքսանդր Զախարչենկոյի սպանությունից հետո, նույնպես հաղորդվում էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվ տեղաշարժ են սկսել շփման գծում։ Հետախուզության հայտնած տվյալների համաձայն՝ ուկրաինական կողմը պատրաստվում է լայնածավալ հարձակողական գործողություններ սկսել սեպտեմբերի 14-ին։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5517998

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.