WP-ի լրագրողը պատմել է Ասադին սպանելու Թրամփի ցանկության մասին

Նախորդ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին հրահանգել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին իր «Վախ․ Թրամփը Սպիտակ տանը» վերնագրով գրքում գրել է The Washington Post թերթի խմբագիր Բոբ Վուդվորդը։

«Արի սպանենք նրան։ Արի ավարտենք․․․ նրանք շատ են», - 2017 թ․ ապրիլին Սիրիայում քիմիական հարձակման մասին տեղեկություններից հետո առաջարկել էր Թրամփը։

Հեռախոսազրույցի ընթացքում Մեթիսն ընդունել էր նախագահի որոշումը, սակայն հեռախոսն անջատելուց հետո իր խորհրդականին ասել է, որ չի գնա նման քայլի, քանի որ Միացյալ Նահանգները պետք է ավելի հավասարակշռված քայլեր անի։ Արդյունքում՝ Թրամփին առաջարկվել է Սիրիայի ավիահարվածներ հասցնելու տարբերակը, ինչն էլ ավելի ուշ իրագործվել է։

Ավելի ուշ Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Վուդվորդի գիրքը «կեղծված պատմությունների ժողովածու է, որը լույս է տեսել նախկին վարչակազմի աշխատակիցների կողմից նախագահ Թրամփին բացասական կերպով ներկայացնելու նպատակով»։

ԱՄՆ նախագահը նախկինում բազմիցս խոսել է կեղծ լրատվամիջոցների մասին՝ նշելով, որ դրանք հրապարակում են տառացիորեն մտացածին լուրեր։ Իր հայտարարություններից մեկում Թրամփն այդ լրատվամիջոցներին անվանել է «ազգի թշնամիներ»։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/09/04/konchay_ego/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.