Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը շատ կարևոր է Իդլիբում հումանիտար աղետից խուսափելու համար․ Էրդողան

Իդլիբում կառավարական ուժերի գործողությունները կարող են հանգեցնել նոր հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր հոսքի դեպքի հարևան Թուրքիա։ Այս մասին, ինչպես գրում է Sabah թերթը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այնտեղ՝ Իդլիբում, ապրում է շուրջ 3,5 միլիոն մարդ։ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պատասխանատվությունը միմյանց վրա են գցում։ Եթե հրթիռները սկսեն ընկնել այս տարածքի վրա, ապա տեղի կունենա արյունահեղություն, և փախստականների նոր հոսք կսկսի դեպի Թուրքիա», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը թույլ կտա խուսափել Իդլիբում հումանիտար աղետից։ «Այժմ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը չափազանց կարևոր է», - հավելել է Թուրքիայի նախագահը։

Խոսելով սեպտեմբերի 7-ին Թեհրանում Սիրիայի հարցով կայանալիք եռակողմ հանդիպման մասին՝ Էրդողանը հույս է հայտնել, որ «գագաթնաժողովը կօգնի կասեցնել Ասադի ռեժիմի ագրեսիան»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.