Ռուսական կործանիչները հարվածներ են հասցրել Իդլիբում «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման դիրքերին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ռուսական ռազմաօդային ուժերի 4 ինքնաթիռներ հարվածներ են հասցրել Իդլիբում «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Նշվում է, որ ՍՈւ-34 տեսակի երկու կործանիչ ռմբակոծել է ահաբեկիչների պահեստները, որտեղ պահվում էին անօդաչու սարքեր և պայթուցիկ նյութեր։ Կոնաշենկովի խոսքով՝ այդ պահեստում պահվող երկու անօդաչու սարքեր օգտագործվել են ռուսական Հմեյմիմ ավիաբազայի, ինչպես նաև Հալեպ և Համմա բնակավայրերի վրա հարձակումների ժամանակ։

Բացի այդ՝ ՍՈւ-35Ս տեսակի բարձր ճշգրտությամբ ինքնաթիռները ոչնչացրել են պահեստներ՝ շարժական զենիթահրթիռային համակարգերով։

ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ բոլոր հարվածները կատարվել են բացառապես ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ՝ հեռու քաղաքներից և այլ բնակավայրերից։

Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգը միակ շրջանն է, որը դեռ գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության տակ։ Ավելի վաղ այնտեղ ստեղծվել էր անվտանգության գոտի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իդլիբի վրա Սիրիայի կառավարական ուժերի հարձակումը «հումանիտար մեծ սխալ է»։ ՌԴ արտգործնախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ Իդլիբում ռազմական գործողություններն ավելի կորոշակիանան սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք Թուրքա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթնաժողովից հետո։

Աղբյուր՝  https://ria.ru/syria/20180905/1527869335.html?referrer_block=index_main_1

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.