Թրամփը հայտարարել է, որ Ասադին վերացնելու հրաման չի տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր խորհրդականների հետ երբեք չի քննարկել Բաշար Ասադին վերացնելու հարցը։ Այս մասին Թրամփը խոսել է լրագրողների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։

Այսպես նա մեկնաբանել է The Washington Post թերթի խմբագիր Բոբ Վուդվորդի՝ «Վախ․ Թրամփը Սպիտակ տանը» վերնագրով գիրքը, որտեղ ասվում է, որ 2017 թ․ Թրամփը հրահանգել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

«Նման բան երբեք չի քննարկվել», - ասել է Թրամփը։

Վերոնշյալ գրքում, որը վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 11-ից, պատմվում է, որ նախորդ տարի նախագահ Դոնալդ Թրամփը  հեռախոսազրույցի ընթացքում պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին հրահանգել է վերացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Պենտագոնի ղեկավարը, սակայն, չի կատարել հրամանը։

Գրքում նշվում է նաև, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին գործընկերների հետ զրույցում Թրամփին անվանել է ապուշ և ասել, որ վերջինս «խելքը թռցրել է»։

Բացի այդ, հեղինակը պատմել է, որ նախագահի պարավորություններն ստանձնելուց մեկ ամիս անց Թրամփը գեներալ Ջոզեֆ Դենֆորդին խնդրել է Հյուսիսային Կորեային հարվածներ հասցնելու պլան մշակել, ինչը ցնցել է գեներալին։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5528147

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.