ԱՄՆ-ն օգտագործելու է բոլոր հնարավոր մեխանիզմները Սիրիայի կառավարությանը մեկուսացնելու համար․ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները պատրաստվում է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները Սիրիայի կառավարությանը մեկուսացնելու համար, քանի որ Վաշինգտոնի տեսանկյունից հենց իրենք են մեղավոր սիրիացի խաղաղ բնակչության խոշտանգումների և սպանությունների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները պետք է կոնկրետ և վճռական քայլեր ձեռնարկի Ասադի ռեժիմին և նրա կողմնակիցներին նյութական աջակցությունից զրկելու համար։ ԱՄՆ-ն օգտագործելու է բոլոր լծակները մեկուսացնելու Ասադի ռեժիմին, որը պարբերաբար ձերբակալում է, խոշտանգում և սպանում է խաղաղ բնակչությանը, որը փորձում է իրացնել իր օրինական իրավունքը՝ պահանջելով ազատություն և քաղաքական բարեփոխումներ», - ասվում է պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում 5 կազմակերպությունների և 4 ֆիզիկական անձանց նկատմամբ Սիրիայի կառավարությանը նավթ և զինամթերք մատակարարելու համար։ Գերատեսչությունում Սիրիայի իշխանություններին անուղղակիորեն մեղադրել են նաև Իսլամական պետության հետ նավթի առևտուր անելու մեջ։