ԱՄՆ-ը խոստացել է «շատ խիստ» պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Սկրիպալների թունավորման գործի հետ

ԱՄՆ-ը պատրաստվում է «շատ խիստ» պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ կապված բրիտանական Սոլսբերիում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ տեղի ունեցած թունավորման դեպքի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մանիշա Սինգը։

Նրա խոսքով՝ Մոսկվան թույլ չի տվել ստուգումներ անցկացնել քիմիական զենքի հետ առնչություն ունեցող օբյեկտներում և երաշխիքներ չի տվել, որ կրկին այն չի օգտագործվի։

Նշվում է, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն առաջիկա նոյեմբերին։ Դրանք վերաբերելու են բանկային համակարգին, պաշտպանական նշանակության ապրանքների գնումներին, ինչպես նաև ֆինանսական օգնության ծրագրերին։

Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ է մտել օգոստոսի 27-ին։ ԱՄՆ պետքարտուղարությունը դադարեցրել է լիցենզիաներ տրամադրել զենք և երկակի նշանակության ապրանքներ ՌԴ արտահանելու համար։ Դադարեցվել են նաև Ռուսաստանին ամերիկյան ցանկացած տեսակի օգնության տրամադրումը, բացառությամբ՝ հրատապ հումանիտար օգնության, գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի։

Մոսկվան զրկվել է նաև ամերիկյան հաստատությունների կողմից տարամդրվող ցանկացած տեսակի վարկից, վարկային երաշխավորությունից և այլ ֆինանսական օգնությունից։

Աղբյուր՝  https://lenta.ru/news/2018/09/13/himoruzhie/

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.