Ամերիկյան անօդաչու սարքը թռիչք է իրականացրել Սև ծովի ռուսական ափերի մոտ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4 Global Hawk ռազմավարական հետախուզական անօդաչու սարքը թռիչք է իրականացրել Սև ծովի ռուսական ափերի մոտ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով PlaneRadar-ի թվիթերյան հայտարարությանը։

Նշվում է, որ անօդաչու սարքը իր թռիչքն սկսել է ՆԱՏՕ-ի՝ Իտալիայում գտնվող Սիգոնելլա ռազմաբազայից Մոսկվայի ժամանակով 12:19-ին։ Այն հետախուզական թռիչք է իրականցրել Դոնբասի մոտակայքում։ Այստեղ մոնիտորինգ անցկացնելուց հետո այն շարժվել է դեպի Ղրիմ և Կրասնոդարի շրջան։

Անօդաչու սարքը նշված տարածքում շրջել է մոտ 8 ժամ՝ երբեմն մինչև 40 կիլոմետր մոտենալով ռուսական ափերին։

22:19-ին դրոնը շարժվել է դեպի տեղակայման վայր։

Կեսօրին մոտ Ռուսաստանի սևծովյան ափերի մոտ նկատվել է նաև ամերիկյան Boeing P-8A Poseidon պարեկային ինքնաթիռը։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ վերջին ամիսների ընթացքում բավականին հաճախակիացել են ամերիկյան անօդաչու սարքերի թռիչքները ռուսական սահմանների մոտ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.