Արդեն սկսվել է ռուսական Ս-300 համակարգերի մատակարարումը Սիրիային․ Լավրով

Ռուսաստանն արդեն սկսել է Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Սիրիային։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգերն արդեն սկսել են ուղարկվել Սիրիա։ Ինչպես նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, մատակարարումն սկսվել է ԻԼ-20 ինքնաթիռի հետ տեղի ունեցած դեպքից հետո», - ասել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արտասահմանի գործընկերներին և միջազգային հանրությանն արդեն ներկայացրել է միջադեպի ողջ մանրամասները և սպառիչ մեկնաբանություն տվել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Ինչպես նշում է նախագահ Պուտինը, մեր ձեռնարկած միջոցները պետք է երաշխավորեն Սիրիայում ծառայող մեր զինվորականների 100%-անոց անվտանգությունը, և մենք կձեռնարկենք այդ միջոցերը», - շարունակել է Լավրովը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ս-300 համակարգերի՝ Սիրիա մատակարարումը կիրականացվի երկու շաբաթվա ընթացքում։

Աղբյուր՝  https://tass.ru/politika/5618228

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.