Դամասկոսն ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայում մնացած ահաբեկիչներին վերապատրաստելու մեջ

ԱՄՆ-ն Սիրիայի Աթ-Թանֆ ռազմաբազայում վերապատրաստում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ցանկանում է ուղարկել այդ զինյալներին կռվելու նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ։

«Ինչու՞։ Որովհետև Վաշինգտոնը ցանկանում է երկարաձգել սիրիական ճգնաժամն ի օգուտ Իսրայելի», - RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում ասել է Մուալլեմը։

Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ապարդյուն ջանքեր է գործադրում՝ ագրեսիվ բնույթի գործողություններ հրահրելով։

«Նրանք մեկ անգամ փորձել են զինյալների խումբ ուղարկել Պալմիրա, սակայն այդ խումբը ոչնչացվել է։ Սա նշանակում է, որ Աթ-Թանֆում գտնվող բազան ապագա չունի սիրիական հողում», - շարունակել է նախարարը։

Ռիա Նովոստի-ն գրում է, որ Աթ-Թանֆ ռազմաբազայում տիրող իրավիճակը բազմիցս անհանգստացրել է ռուս զինվորականներին։ Այստեղ է գտնվում ամերիկյան այն ռազմաբազան, որտեղ սիրիական ընդդիմադիր զորաջոկատները վերապատաստումներ են անցնում ԻՊ-ի դեմ պայքարելու համար։

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ամերիկացի ռազմական խորհրդականների վերահսկողության տակ զինյալներն անցնում են դասընթացներ՝ հետագայում նաև Սիրիայի իշխանությունների դեմ կռվելու համար։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Աթ-Թանֆում գտնվող ռազմաբազայի զինյալները թույլ չեն տալիս սիրիացի փախստականներին Հորդանանից վերադառնալ իրենց երկիր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.