Պուտինի համաշխարհային վստահության վարկանիշն ավելի բարձր է, քան Թրամփինը․ հարցում

Աշխարհում Վլադիմիր Պուտինին ավելի շատ են վստահում քան Դոնալդ Թրամփին։ Այս մասին են վկայում Pew Research Center ամերիկյան հետազոտությունների կենտրոնի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Կատարված հարցումների համաձայն՝ ՌԴ առաջնորդին վստահում է հարցվածների 30%-ը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ունի մի փոքր ավելի բարձր վարկանիշ՝ 34%։ Համաշխարհային առաջնորդների շարքում ամենաշատ վստահությունը վայելում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 52%։ Դոնալդ Թրամփին վստահում է հարցվածների ընդամենը 27%-ը։

Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների մեծ մասին անհանգստացնում է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի դերը։ Նրանց կարծիքով՝ Միացյալ Նահանգները հաճախ հաշվի չի առնում մյուս պետությունների դիրքորոշումը համաշխարհային կարևորագույն հարցերի շուրջ։ Շատերը մտածում են, որ Վաշինգտոնն սկսել է նախկինից ավելի քիչ ջանք գործադրել համաշխարհային խնդիրների լուծման համար։

Հատկանշական է, որ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների գերակշռող մեծամասնությունը հավանություն է տալիս Պեկինի արտաքին քաղաքականությանը։

Հետզոտությունն անցկացվել է մայիսի 20-ից օգոստոսի 12-ը։ Հարցմանը մասնակցել է 25 երկրի ավելի քան 26 հազար քաղաքացի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.