Ֆրանսիայի իրավապահները գործողություններ են իրականացնում մուսուլմանական կազմակերպության շտաբ-բնակարանում

Ֆրանսիայում մուսուլմանական կազմակերպության շտաբ-բնակարանում շուրջ 200 ոստիկաններ իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով France Info ռադիոկայանին։

«Այսօր՝ առավոտյան 06:00-ից սկսած ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Գրանդ-Սենթ համայնքում։ Այս գործողություններն անցկացվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Centre Zahra France կազմակերպության գործունեությունն ուշադրության կենտրոնում է՝ վերջինիս ղեկավարների կողմից ահաբեկչական մի շարք կազմակերպություններին օժանդակելու համար», - ասվում է իրավապահների տարածած հայտարարության մեջ։

Ոստիկանության փոխանցմամբ՝ զննություններ են կատարվում նաև կազմակերպության հիմնական ղեկավարների 12 բնակարաններում։

Europe 1 ռադիոալիքի փոխանցմամբ՝ տվյալ շիական կազմակերպությունը հայտնի է իր հակասիոնիստական հռետորաբանությամբ, հատկապես՝ սոցիալական ցանցերում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.