Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել շուրջ 150 փախստական

Վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել շուրջ 150 մարդ։ Այս մասին հայտնում է Սիրիայում փախստականների ընդունման, տեղաբաշխման և բնակեցման կենտրոնը, որի հայտարարությունը հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Վերջին օրվա ընթացքում «Ջեյդեթ Յաբուս» անցակետով Լիբանանից Սիրիա է վերադարձել 145 փախստական, որոնցից 44-ը կին, 71-ը՝ երեխա», - ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ վերջին մեկ օրվա ընթացքում մշտական բնակության վայր են վերադարձել շուրջ 340 ներքին միգրանտներ։

Բացի այդ, սիրիացի ինժեներների խումբը մեկ օրվա ընթացքում ականազերծել է մոտ 6 հեկտար տարածք, 6 շենք և մեկ կիլոմետր ճանապարհ։ Ականազերծման արդյունքում հայտնաբերվել է 48 պայթուցիկ սարք, որոնցից 10-ը՝ ինքնաշեն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.