Նիդերլանդներն արտաքսել է ՌԴ չորս քաղաքացիների, որոնք կասկածվում են կիբերհարձակում իրականացնելու մեջ
Նիդերանդներն արտաքսել են չորս ռուսաստանցու, որոնք, իբր, փորձել են կիբերհարձակում իրականացնել Քիմիական զենքն արգելող կազմակերպության վրա։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել են Նիդերլանդների պաշտպանության նախարարությունից։
Ինչպես հայտնում է գերատեսչության ղեկավար Անկ Բեյլեվելդը, Ռուսաստանի քաղաքացիներն արտաքսվել են դեռ ապրիլի 13-ին։ Նրանք ունեցել են դիվանագիտական անձնագրեր։
Ավելի ուշ Նիդերլանդների ռազմական հետախուզության ղեկավար Օննո Էլհեյսեյնը հնչեցրել էր արտաքսված անձնանց անունները։ Նրանք են՝ Ալեքսեյ Մորենեցը, Եվգենիյ Սերեբրյակովը, Օլեգ Սոտնիկովը և Ալեքսեյ Մինինը։
Ամստերդամի պնդմամբ՝ ռուսները փորձել են հասանելիություն ստանալ MH17 ինքնաթիռի կործանման գործի փաստաթղթերին։
Նիդերլանդներում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն բացատրություններ ստանալու համար։
ՔԶԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը չի մեկնաբանել Նիդերլանդների պաշտպանության նախարարության այս հայտարարությունը։ Մեկնաբանություններից ձեռնպահ է մնացել նաև ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Իր հերթին, ՔԶԱԿ-ում Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Պիտեր Ուիլսոնը հայտարարել է քիմիական զենք օգտագործելու և կիբերհարձակումների համար պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ջաբարովն արդեն խոստացել է հայելային պատասխան տալ Նիդերլանդներին ՌԴ քաղաքացիների արտաքսմանն ի պատասխան։