ՌԴ ԱԳՆ-ը լրտեսական մոլուցք է համարում ՔԶԱԿ-ի նկատմամբ կիբերհարձակում իրականացնելու մասին Նիդերլանդների մեղադրանքները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը լրտեսական մոլուցք է համարում Նիդերլանդների պաշտպանության նախարարության մեղադրանքներն ուղղված ՌԴ քաղաքացիներին ՔԶԱԿ-ի նկատմամբ, իբր, կիբերհարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիերլանդներն արտաքսել էր ՌԴ չորս քաղաքացիների՝ նրանց մեղադրելով Քիմիական զենքն արգելող կազմակերպության նկատմամբ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ։

Նիդերլանդների պաշտպանության նախարարության պնդմամբ՝ ռուսները փորձել են հասանելիություն ստանալ MH17 ինքնաթիռի կործանման գործի փաստաթղթերին։

Նիդերլանդներում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտգործնախարարություն բացատրություններ ստանալու համար։

ՔԶԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը չի մեկնաբանել Նիդերլանդների պաշտպանության նախարարության այս հայտարարությունը։ Մեկնաբանություններից ձեռնպահ է մնացել նաև ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։

Իր հերթին, ՔԶԱԿ-ում Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Պիտեր Ուիլսոնը հայտարարել է քիմիական զենք օգտագործելու և կիբերհարձակումների համար պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ջաբարովն արդեն խոստացել է հայելային պատասխան տալ Նիդերլանդներին ՌԴ քաղաքացիների արտաքսմանն ի պատասխան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.