Գազայի հատվածի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 370 ցուցարար

Հոկտեմբերի 5-ին իսրայելցի զինվորականնեի հետ Գազայի հատվածի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 370 պաղեստինցի։ Այս մասին հայտնել են պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ բախումների հետևանքով զոհվել է երեք մարդ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելցի զինվորականները ցուցարարների նկատմամբ կիրառում են հրաձգային զենքեր և արցունքաբեր գազ։

Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և 120 վիրավորի մասին։

Պաղեստինցիներն արդեն մի քանի ամիս է՝ Գազայի հատվածում ակցիաներ են իրականացնում մարտի վերջին սկսված «Վերադարձի մարշի» շրջանակներում։ Իսրայելցի զինվորականների հետ բախումներն առավել ագրեսիվ բնույթ են կրում հատկապես ուրբաթ օրերին, երբ ավանդական աղոթքից հետո փողոցներ են դուրս գալիս հազարավոր արաբներ։ Այս ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն զոհվել է 198 արաբ, ավելի քան 22 հազարը՝ վիրավորվել է։

Ավելի վաղ Իսրայելը սպառնացել էր դաժան պատասխան տալ Գազայի հատվածից հրեական պետության նկատմամբ կատարվող յուրաքանչյուր հարձակմանը կամ ոտնձգությանը։ Ի պատասխան՝ ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարները խոստացել են ավելի մեծ քանակությամբ ցուցարարներ կենտրոնացնել Իսրայելի հետ սահմանին։

«Ոչինչ չի կարող խանգարել մարդկանց շարունակել իրենց մարշը հանուն սեփական նպատակների իրականացման և սեփական հողում արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

Աղբյուր՝  https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5644891

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.